February 27

Երկարագուլպա Պիպին

Երկարագուլպա Պիպին ապրում էր միայնակ տանը, նրա մայրը մահացել էր, իսկ հայրը նավաստի էր, նրա նավը նավաբեկության էր ենթարկվել։ Պիպին տանը պահում էր ձի և կապիկ։ Մի օր նա ծանոթանում է Անիկայի և Տոմիի հետ, որոնք ապրում էին հարևանությամբ։ Նրանք միասին խաղում էին, ունեին իրենց թաքնված ծառը, որի վրա աճում էր լիմոնադ։ Պիպին շատ ճարպիկ էր, նա նաև շատ ուժեղ էր, մի ձեռքով կարողանում էր մարդ բարձրացնել։ Պիպին նաև բարի էր, նա բոլոր երեխաների համար մի օր կոնֆետներ գնեց։ Պիպին դպրոց չէր հաճախում, նրան գրել և կարդալ սովորեցրել էր իր հայրիկի նավաստիներից մեկը, բայց Պիպին սխալներ շատ էր անում։ Մի օր նա Անիկայի և Տոմիի հետ գնաց դպրոց, բայց այնտեղ այնքան շատ չարաճճիություններ արեց, որ նրան դուրս հրավիրեցին դպրոցից։ Պիպին պատմում էր Անիկային և Տոմիին, որ իր հայրիկը գնացել է օվկիանոս և հետ չի վերադարձել, բայց նա սպասում է ու հաստատ գիտի, որ իր հայրն անպայման կվերադառնա, կվերցնի իրեն ու կտանի իր թագավորություն, չէ որ Պիպիի հայրիկը սևամորթների թագավորն էր հեռավոր կղզիներից մեկում։


Posted February 27, 2023 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*