December 12

Պատմության ներածություն

Ինչպես են առաջացել մարդիկ։
Առաջին զարգացած մարդիկ ունեին մինչև 180 սանտիմետր հասակ, բարձր, ուղիղ ճակատ և մինչև 1600 սմ։ Կրոմանյանցիները բնակվում էին իրենց պատրաստած տնակներում։ Քարանձավներում` պատերի վրան, գտնվել են նկարներ, որոնց վրա պատկերված են որսի տեսարաններ, պարող մարդիկ։ Նկարված էին հնքային ներկերով կամ էլ պատերի վրա քերված։ Կրոմանյանցիները ոսկրե կամ կայծքարե ասեղներով կարված մորթե զգեստներ։ Եղջյուրից, ոսկրից, կայծքարից պատրաստված գործիքները բազմազան են։ Մարդը կարողանում էր կենդանիներ և առաջին քայլերն էր անում հողագործության մեջ։ Կրոմանյոնյան մարդու և ժամանակակից մարդիկ կազմում են հոմոսափյենս բանական մարդ տեսակը։

Առաջին մարդու մեկ օրը։

May 22

Հայրենագիտության ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Հայոց դիցարանի հայր Աստվածը Արամազդն է։ Ես հիշում եմ Աստղիկ աստվածին և Նանեին։

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Պահպանվել է Գառնու տաճարը։

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Հայկ։

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։
Իմ ամենասիրելի առասպելը Արագեղեցիկն է և Շամիրամն է։ Իմ հավանեց հերեսը Շամիրամն է։

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։
Վահագը Կայծակի աստվածն է։ Ես գիտեմ, որ Վահագը Կայծակի աստվածն է։

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկն ուժեղ է։ Իսկ Շամիրամը չար։

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Արշակունիներ, Արտաշիսյաններ։

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Արգիշտի առաջինը, Մենուան, Վան։

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
Մենուայի ջրանցք։

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 
Արտավազդը և Արտաշեսը։

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան մեծի օրոք Հայաստանը ավելիմեծ էր միքանի անգամ: Նա ավելիհզոր էր և ավելի ուժեղ էր միքանի անգամ:

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։
Արգիշտի առաջինի կողմից հաստվատվեց քրիտոնեությունը:

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
Արտաշես, Արտավազդ, Արգիշտի առաջին, Մենուա:

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։
Խոսրով կոտակը։

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Արտեաշեսյաներ, սիրած հերոսը Արտաշեսն է։

May 15

Արամ փողոց

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականին կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց։

April 11

Մենուայի ջրանցքի մասին

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ Վերին Մեշինկերտից հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով Իշխանիգոմ, ապա Սյոլպլասան, Կեմ, Քարավանց, Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ Իշխանիգոմից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, Քյոշկ, Ս. Վարդան, Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև Արտամեդ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն Խորենացու «Հայոց պատմությունում»։

April 11

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

April 10

Իմ Զատկի տոնը

Մենք մեր Զատիկը տանը չենք նշել։ Ընտանիքով գնացել ենք մեր գյուղ Արուճ։ Արուճում մենք սեղան ենք դրել և սպասել իմ եղբորը։ Երբ եղբայրս եկավ մենք նստեցինք սեղանի շուրջ ձվերով կռվեցինք և կերանք։ Սեղանի վրա ձու, գինի, թարխուն, կանաչի, լավաշ կար։ Մենք ուտելուց հետո գնացինք գործ անելու։ Մենք ծառեր տնկեցինք վերջրացրեցին։ Այդ ժամանակ մեր հարևանը մեզ գաթա հյուրասիրեց մենք վերցրեցինք և դրեցինք սեղանի վրա։ Երբ հավաքեցինք ձվերը թարխուն և այլն։ մենք նաև դրեցինք սեղանին տորթ, մրգեր և խմիչք։ Ուտելուց հետո մենք հավաքվեցինք և գնացինք տուն։

April 3

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

March 27

Օղակաձև զբոսայգի և Չինարի պուրակի մասին

Օղակաձև զբոսայգի

Այգու հիմնական գործառույթն է քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։

Այգին համարվում է քաղաքի ծառաթփատեսակներով ամենահարուստ կանաչ գոտիներից մեկը (աճում է սոճի, եղևնի, գիհի, ակացիա, թխկի, կատալպա, կաղնի, կեչի, բարդի, հացենի, արոսենի, բալենի, կեռասենի, տանձենի, չիչխանի ծառ, սոսի, հուդայածառ, փշատենի, թթենի, ասպիրակ, եղրևանի, մասրենի)։

Այգու երկայնքով հոսում է Գետառը, որն ապահովում է կանաչ գոտիների ոռոգումն ու օդի խոնավությունը։
Չինարի պուրակ

Չինարի պուրակ, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Սվաճյանի փողոցի և Զորավար Անդրանիկի փողոցի հատման անկյունում։

Այգին անվանակոչվել է 1999 թվականին։ Այգում տեղադրված են Վահան Տերյանի հուշարձանը (քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան), «Տրդատ» (քանդակագործ՝ Ռ. Սարգսյան, տուֆ), «Տիրամոր արցունք» (քանդակագործ՝ Ռ. Սարգսյան, տուֆ) տուֆակերտ արձանները։