January 28

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ

Հունվար ամսին գնացել ենք Ջրվեժ այնտեղ սահել ենք սահնակով: Հաջորդ մեր ճամփորդությունը «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանն էր։ Գնացել ենք Մայր դպրոց՝ խաղացել ենք բասկետբոլ և մարզվել ենք։ Ցանել ենք լոլիկ և պղպեղ։ Խաղացել էնք ընկուզախաղեր։ Հայկական նախշերով գորգեր ենք նկարել։ Բայց ցավոք, շատ բաների չեմ մասնակցել, որովհետև բացակայում էի։

January 28

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ. ՍԵՊՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ

Մայրենի
Մայրենիի դասերին մենք կարդացել և քննարկել ենք հեքիաթներ, օրինակ՝ «Շաշ հյուրը», «Ճանապարհորդություն դեպի Լուսին», «Մյունհաուզենը», սովորել ենք բանաստեղծություններ, օրինակ՝ «Ամենից լավ տունը»: Նաև հորինել ենք հեքիաթների շարունակությունները՝ «Խուլի այծերը», «Աշուն»։

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի դասերին մենք սովորել ենք ինքնուրույն կազմել խնդիրներ, գումարել և հանել եռանիշ թվերով, ինչպես նաև քառանիշ, կրկնել ենք բազմապատկման աղյուսակը, կլորացրել ենք թվերը մինչև մոտակա տասնյակը և հարյուրյակը, հաշվել ենք պատկերների պարագիծը, քննարկել ենք ֆլեշմոբի խնդիրները։

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի դասերին մենք շատ հետաքրքիր իրեր ենք պատրաստել՝ փայտե վզնոցներ, թևնոցներ, կրածքազարքեր, գունավոր ներկել ենք աղը և չորացրած ծաղիկների հետ միասին ապակե տարայի մեջ լցրել, նաև փայտե գդալներ ենք նկարազարդել ։ Մեր պատրաստած իրերը ցուցադրել ենք ցուցահանդես-վաճառքին։ Նաև նկարել ենք մեզ որպես տիեզերագնացներ։ Նոր տարվա տոնածառի խաղալիքներ ենք պատրաստել և նվիրել։

Ճամփորդություն

Մենք ճամփորդել ենք դեպի Սևան՝ Մաշտոցներ, Ծաղկեվանք, Մեղրաձոր, բարձրացել ենք Թեժառույքի վանքը։ Գնացել ենք թատրոն և դիտել «Կարդական անտառում» ներկայացումը, որը Ամանորի մասին էր։

Ռուսերեն

Անգլերեն

My name is Shuahan.

I am eight years old.

I can read and write in English.

I can translate from English into Armenian and vice versa.

I can make words and sentences plural.

I know professions, names of clothes and colours.

I can tell about me, my family and my friends.

Բլոգավարություն
Սովորել ենք՝

. Էջը խմբագրել

. Նյութը խմբագրել

.Նյութը ջնջել

. Youtube – ից հղում տեղադրել

. Նկար տեղադրել։

. Բաժին և կարգ ավելացնել

. Տեքստը փոխել

Իմ հրապարակումները`

Անգլերեն – 5,

Ես և շրջակա աշխարհը – 2,

Ճանփորդություն – 4,

Մաթեմատիկա – 3,

Մայրենի – 14,

Պատկերասրահ – 2,

Ռուսերեն – 4

January 26

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Մենք՝ ճանբարականերս, այցելեցինք «Փոքրիկ էյնշտեյն» գիտության թանգարան։ Մենք այն տեղ շատ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Օրինակ՝ հեծանիվ քշեցինք, բայց հեծանիվը տեղում էր մնում։ Մենք ինչքան արագ էինք պտտում ոտնակները, այդքան մեծ էներգիա էր առաջանում և շատ լույսեր էին վառվում․ սկզբում դեղին, հետո կանաչ, հետո էլ կարմիր։ Հաջորդ փորձը ջրհեղեղ սարքելն էր։ Թավայի մեջ ջուր էինք լցնում, ձեռքերը մեջը թրջում և երկու բռնակներին շփում այնքան, որ ջուրը թվա՝ եռում է:Եվ այդպես շատ հետաքրքիր ճանապարհորդություն ստացվեց և մենք էլի կցանկանայինք այնտեղ հաճախել։

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան 2

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան 3

January 10

ԻՄ ՆՎԵՐՆԵՐԸ

Ես Ամանորը նշեցի տանը, սպասում էի, թե երբ է գալու Ձմեռ պապը ու ինձ հասցնի իմ նվերները։ Ձմեռ պապն ինձ բերեց մազերը գանգրացնող սարք, շորիկ և գրչատուփ։ Իմ ծնողները նվիրեցին Պիտր Պենի գիրքը և իմ նկարներից պատրաստված պաստառ, որը մենք ամրացրեցինք իմ և եղբորս սենյակում։ Իմ քեռին նվիրեց մի հետաքրքիր խաղ, որը մենք ընտանիքով խաղացինք մի ամբողջ օր։ Իսկ հորաքույրս նվիրեց ինձ ամենագեղեցիկ շորիկը։