November 30

Ամանօրը Հայաստանում

Խոհանոց՝
Տոլմա, մսով բլինչիկ, հարիսա, խոզի բուդ, սալաթներ։
Բաղադրիչներ՝
Տոլմա-կաղամբ և միս
Մսով բլինչիկ-միս և բլինի, կաթ, ձեթ և ձու
Հարիսա-նլղուր կամ ձավար, տավարի միս, կարագ և աղ
Խոզի բուդ-աղ, բուդ, պղպեղ և քացախ
Սալաթներ-գազար, կուկուռուզ, կաղամբ, լիմոն, սոխ և ձեթ

November 16

Սովորող-սովորեցնող

Այսօր մենք սովորեցրեցինք 3-րդ դասարանին, ճամփորդության համար ինչ է պետք մեզ հետ վերձնել։ Նախ կարևոր է իմանալ, թե ճամփորդությունը մեկ օրիա է թե բազմօրիա։ Մեկ օրվա համար պետք է հարմար պայուսակ շատ գրպաններով։ Մենք պիտի հագնվենք տաք։ Օրինակ պիտի հագնենք ջրակայուն բաջկոն և կոշիկ։ Նաև պետք է մեզ հետ վերցնենք պատառաքաղ և դանակ, հարմար ուտելիք պետք է վերցնենք, գազաորված ըմպելիքներ, չիպս չի կարելի վերցնել։ Իսկ բազմօրիաի համար պետք է հատուկ պայուսակ մեկ օրիաից մեծ, քնապարկ, գորոգ և վրան։ 3-րդ դասանցիները հատ-առհատ փորձեցին հավաքել վրան և հավաքել քնապարկ։ Հաջորդ անգամ մենք ճամփորդելու ենք 3-րդ դասարանի հետ Արատես։

October 19

Քարանձավների մասին

Մենր հայրենագիտության ակումբում այսօր հյուր ենք ունեցել։ Նա մեզ պատմեց որ ինքը իր խնբի հետ շատ է ճամփորդել քարանձավներ։ Նա մեզ ասեց, որ մենակ չիկարելի մտնել քարանձավ։ Նաև ասաց որ ամպայման պիտի մեր հետ ունենանք առաջին բուժօգնության տուփ, ամուր թելեր և հատուկ շորեր։ Նա ասաց, որ նաև մեր հետ պիտի վերցնենք ձեռնոց և հատուկ ծնկապաշտպանիչ։ Նա նույնիսկ պատմեց, որ մի անգամ նա և իր խումբը մտել էին մի քարանձավ և այնտեղ տեսել արջ, որը քնած էր։ Նրանք իհարկե լուռ դուրս եկան քարանձավից, քարանձավի դիմացը ծածկեցին չյուղերով։ Միքանի ամիս հետո վերադարցել էին և տեսել, որ ճյուղերը հանված էին։ Դրանից նարանք հասկացան, որ քարանձավում արջ է ապրում։ Նա նաև մեզ պատմեց թե նրանք քարանձավերում ինչեր են տեսել։ Ես միաին հիշեցի միքանիսը, քարանձավային վարդը և ադամանդեր։ Ինձ շատ դուր եկավ այս հանդիպումը։

October 5

Երևանի հուշարձաններ Սասունցի Դավիթ

Սացունցի Դավիթ Սասունցի Դավիթ
Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։ Քանդակագործ՝ Ե. Քոչար
ճարտարապետ՝ Մ. Մազմանյան

Սասունցի Դավիթ

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Պատրաստվել է բազալտից։

Մեսրոպ Մաշտոց

Տիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան փողոց։ 5 մ է։ Հիմնադրվել է 2006թ։

Տիգրան Պետրոսյան
September 14

Ազգային խաղեր

Յոթ քարանի

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում է գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Աղջիկ փախցնոցի

Հանպատրաստից խաղ է` առանց սահմանափակումների։ Խաղում են մասսայական միջոցառումների ժամանակ, հանգստի պահերին[7]։

Տղա-աղջիկ շարվում են զույգերով` ձեռք ձեռքի տված, դեմքով դեպի նույն կողմը։ Բռնած ձեռքերը վեր պարզելով` զույգերըստեղծում են անցուղի-միջանցք։ Տղաներից մեկը պետք է մնա ազատ։ Նա շարքի հետևի կողմից մտնում է միջանցք, բռնում իր ցանկացած աղջկա ձեռքից ու դուրս բերում միջանցքից։ Նոր զույգը կանգնում է շարքի առաջ, իսկ փախցրած աղջկա զուգընկերը դուրս է գալիս հետևից և շարունակում խաղը։ Շարքը աստիճանաբար շարժվում է դեպի առաջ։ Եթե զույգ կազմողները աղջիկներ են, ապա մեկին փախցնելու դեպքում ազատ մնացած աղջիկը շարունակում է խաղը` փախցնելով կա՛մ տղայի, կա՛մ աղջկա։

Խաղը հետաքրքիր և աշխույժ է ընթանում հատկապես այն դեպքում, երբ խաղացողների մեջ լինում են իրար համակրողներ։

Կլաս

Խղում են հիմնականում աղջիկները։ Խաղին մասնակցում է մինչև ութ հոգի։ Գետնի վրա գծում են 1մ լայնությամբ, 2-2,5 մ երկարությամբ ուղղանկյուն։ Այն հիմքին զուգահեռ գծերով բաժանում են հինգ մասի։ Այնուհետև նրանց ուղղահայաց գծով բոլոր վանդակները, բացի վերջին հինգերորդից, կիսում են և համարակալում[8]։

Որպես խաղաքար օգտագործում են 8-10սմ տրամագծով, կլոր սալ քար կամ տեղական աղյուսակի կտոր։ Խաղաքարը կոչվում է սալմա։

Խաղացողը սալման նետում է առաջին վանդակի մեջ, այնուհետև մեկ ոտքի վրա ցատկելով տընգլի տալով` մոտենում է քարին և նույն ոտքով այն հրում (քըստում) հաջորդ վանդակ։ Առանց ոտքը գետնին դնելու, անցնում է բոլոր ինը վանդակներով։ Հինգերորդ վանդակում թույլատրվում է մի պահ ոտքը դնել գետնին և հանգստանալ, սակայն ոտքը փոխել չի թույլատրվում։ Եթե սալման կանգնում է որևէ գծի վրա, կամ խաղացողը ցատկելու ժամանակ տրորում է գծերից որևէ մեկը, նա համարվում է կտրված և դուրս է գալիս խաղից։ Խաղի մեջ է մտնում հաջորդ մասնակիցը։

Կտրված խաղացողը հաջորդ հերթում խաղն սկսում է այն վանդակից, որտեղ նա կտրվել էր։

Իններորդ վանդակին կից գծվում է լրացուցիչ 10-րդ վանդակը, որը պայմանականորեն կոչվում է կրակ: Վերջում 9-րդ վանդակից խաղացողը սալման այնպես պետք է քըստի, որ այն դուրս գա կրակի սահմաններից։ Հակառակ դեպքում նա համարվում է կտրված, իսկ ամբողջ արդյունքը այրվում է, այսինքն` ի տարբերություն մյուս կտրվողների` հաջորդ հերթում այս խաղացողը խաղը պետք է սկսի սկզբից։

Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, որն առաջինն է անցնում բոլոր վանդակներից։

Հմուտ խաղացողները նախապես պայմանավորվում են խաղալ երկու փուլով։ Առաջին փուլում ցատկում և քըստում են մեկ ոտքով, երկրորդում` երկու ոտքով։ Այս դեպքում խաղի կանոնները մնում են անփոփոխ։

September 8

Հյրենագիտություն 5

  1. Տեղադրել այսօրվա նկարները
  2. Տեղեկություններ որոնել, գտնել և մշակել՝ Մալաթիա Սեբաստիա կամ Բանգլադեշ  թաղամասի մասին։
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ։Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին։ Համայնքի տարածքի մեջ են մտնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների հողատարածքները, Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը։
  3. Տեղեկություններ Բ4 թաղամասից։
    Բ4 թաղամասը ամենաանկախ ու փուքրիկ թաղամասն է: Այն ժամանակին անգամ կոչվում էր <<Կույր Աղիք>>Բոլոր թաղամասերը ձախ կողմում են բացի բ4-ից: Բ4-ի շինարարությունը սկսվել է 1983թ-ից,սակայն 1985-ից նոր մասնակի բնակեցվել է: Թաղամասում է գտնվում Յուրի Բախշանի այգին։ Թաղամասով է նաև անցնում գնացքը:
  4. Ի՞Նչ է ցայտաղբյուրը, ինչի՞ համար է այն անհրաժեշտ ։
    Ցայտաղբյուրը Սարքված է քարից, որի մեջ ջուր կա։ Ցայտաղբյուրը այն մարդկանց համար է որոնց մոտ այդ պահին ջուր չկա։
  5. Քանի՞ ցայտաղբյուր հաշվեցիք Բ4 թաղամասում։
    14