April 5

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես հայոց հայրապետությունը հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Continue reading
April 4

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ես իմ դասարանցիների հետ գնացի ճամփորդության՝ Աշտարակ։ Սկզբում մենք գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Սուրբ Մարինեից հետո գնացինք շոկոլադի գործարան, այնտեղ մենք շոկոլադի մասին տեսաֆիլմ դիտեցինք, շոկոլադ կերանք, նաև մենք փաթեթավորեցինք շոկոլադը։ Հետո գնացինք այգի, հանգստացանք, խաղացինք, իսկ վերջում բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցին։

Continue reading
March 15

Շոկոլադի պատմություն

Շոկոլադը շքեղության խորհրդանիշ խմիչք էր՝ հարուստ օգտակար բաղադրիչներով, բուժիչ հատկություններով: Այդ ժամանակաշրջանում խմիչքը հասանելի էր միայն հարուստներին:

Հոլանդացի քիմիկոս Կոնրադ վան Գուտենը ստեղծում է մամլիչ հաստոց, որի օգնությամբ կակաոյից կարողանում է անջատել կակաո-յուղը, իսկ հաստոցի մեջ կուտակվում էր կակաոյի փոշի, որը ոչ միայն բավականին մատչելի էր, այլև հեշտությամբ լուծվում էր ջրի ու կաթի մեջ: Ստացված կակաո-յուղն ավելացնելով տաք մշակում է կակաոյի ալկալիզացման գործընթացը, որի օգնությամբ վերացնելով միկրոօրգանիզմներն՝ էապես երկարացնում է արտադրանքի պահպանման ժամկետը: Արդյունքում ստեղծվում է ժամանակակից պինդ շոկոլադը:

Continue reading
December 21

նոր տարին այլ երկրներում

Չինաստան

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։