February 26

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք հայրենագետների և բնագետների խմբերով գնացինք Սևաբերդ։ Երբ մենք հասանք, զարմացանք, որովհետև այնտեղ շատ ձյուն կար։ Մենք շատ դժվարությամբ բարձրացանք սար և վերևից սահեցինք։ Ես սահում էի մեր դասարանի Միայի հետ։ Մեզ միացան նաև Արևելյան դպրոցի սովորողները։ Մենք բոլորս միասին խաղացինք և ուրախացանք։ Խաղալուց և ուրախանալուց հետո մեզ ասացին, որ դպրոց վերադառնալու ժամանակն է։ Մենք նստեցինք ավտոբուս և վեևադարձանք դպրոց։

https://youtu.be/Iw8lFYFwie8