May 18

Համբարձման տոնի, խորհրդանիշ տիկնիկի՝ վիճակի Արուսի մասին

Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկըՎիճակի Արուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից էր: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում`հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, աչքեր, բերան, հոնքեր:

May 14

Միլիոն տարի մեզանից հետո

Մեզանից միլիոն տարի հետո մարդիկ այլևս ինքնաթիռներով չեն թռչելու։ Նրանք սկսելու են թռչել զսպանակների միջոցով։ Հետ կվերադառնան դինոզավրերը և ամենակարևորը չմոռանամ ասել, որ մարդիկ կծնվեն միաչքանի և միականջանի և ընդամենը երեք մազ կունենան։ Եթե երեք մազ չունենան, նրանց կվռնդեն Մարս մոլորակ։ Մարդիկ տները կսարքեն երկհարկանի և կապրեն չգիտես ինչու միայն երկրորդ հարկում։ Հատապտուղները կաճեն հակառակը, պտուղները հողի տակ, արմատները՝ դրսում։

May 11

Ճամփորդություն

Մենք դասարանով գնացինք ջրի գործարան: Այնտեղ մեզ բացատրեցին, թե ամեն մի սարք ինչ է անում: Ինձ դուր եկավ ամենահետաքրքիր սարքը, որը շշերի մեջ լցնում էր ջուրը։Եվ վերջում մեզ նվիրեցին տարբեր ըմպելիքներ։

Դրանից հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ մի լավ հանգստացանք և հաց կերանք, մի քանիսն էլ ցանկացան խմել իրենց ըմպելիքները։

Իսկ ամենավերջինը մենք գնացինք Գառնու տաճար: Այնտեղ մենք նկարվեցինք, հաշվեցինք սյուները: Դրանից հետո գնացինք բաղնիք: Այնտեղ տեսանք հատակի խճանկարը, որը ինձ շատ դուր եկավ։

May 5

Հայոց Լեզու

Շատ եմ ուզում ունենալ շնիկ, որը աշխույժ է և ուրախ։

Ես նվիրում եմ ակնոց արևային, որը կարմիր է, իսկ ակնոցի ձևը սրտիկների նման է։Ես այսպիսի ընկեր եմ փնտրում, որը ինձ հետ խաղա և երբեք չկռվի։