December 21

Խնդիրներ մաս 2

  1. Մեկ սեղանը արժե 60 դրամ, իսկ մեկ աթոռն արժե  30 դրամ։ Հայրիկը 7-ական մատիտ և սեղան գնելու համար  որքա՞ն գումար պետք է վճարի։

Լուծում ՝

Պատ՝

  • Իմ ընկերուհիները խաղալիք էին պատրաստում: 1 խաղալիք սարքելու համար օգտագործեցին  2 նարնջագույն ներկ և 3 կապույտ ներկ: Ընդամենը քանի՞ ներկ է անհրաժեշտ այդպիսի 4 խաղալիքների համար։

Լուծում ՝

Պատասխան ՝

  • Մեկ գիրքը արժե 120 դրամ, իսկ մեկ տետրը արժե 100 դրամ։ Ես 6-ական գիրք և տետր գնելու համար որքա՞ն գումար պետք է վճար եմ։

Լուծում ՝

Պատ ՝

December 21

նոր տարին այլ երկրներում

Չինաստան

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

December 20

խնդիրներ

  1. Հասմիկը իր ընկերուհիների համար պատրաստեց 20 բացիկ։ 20 բացիկ պատրաստելու համար գնեց 2 սոսինձ, 1 մկրատ, 3 կանաչ գույնի թուղթ, 1 կարմիր գույնի թուղթ, 1 դեղին գույնի թուղթ։ Որքա՞ն գումար Հասմիկը վճարեց։
Գնացուցակ 
1 սոսինձ600
1 մկրատ430
1 կանաչ թուղթ400
1 կարմիր թուղթ900
1 դեղին թուղթ200

Լուծում ՝

Պատ՝

  • Տոպրակի  մեջ կար 16 սև, 18 կարմիր, 24 կապույտ և 10 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է տոպրակից վերցնել, որպեսզի վերցրած գնդակների մեջ լինի՝

ա) առնվազն  1 սև գնդակ

բ) առնվազն  4 կարմիր գնդակ

գ) առնվազն  2 կապույտ գնդակ

Լուծում ՝

Պատ՝

3.Մայրիկը խանութից գնեց 6 պաղպաղակ, 2 բուլկի, 1 շոկոլադե սալիկ և 10 պոնչիկ:

Որքա՞ն վճարեց մայրիկը խանութում։

Գնացուցակ 
1 պաղպաղակ100
1 բուլկի400
1 շոկոլադե սալիկ630
1 պոնչիկ200

December 17

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Բարև, Ձմե՛ռ Պապ, ես քեզ շատ եմ սիրում։ Դու ինչ հարմար ես գտնում, որ ինձ  համար օգտակար կլինի, դա  էլ բեր։ Երբ դու բերես իմ ուզած նվերը, ես  այն կդնեմ իմ գեղեցիկ զարդարված եղևնու տակ։ Ես Նոր Տարուն պատրաստվում եմ ուրախությանբ և անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Այդ օրերին ես շատ եմ օգնում իմ մայրիկին։

December 9

եղևնին

Բարև, եղևնի՛։ Ես Շուշան Հակոբյան եմ։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում։ Ես քեզ հրավիրում եմ մեր բակ՝ միասին խաղալու։

December 7

ԻՄ ԴՊՐՈՑԸ

Ես սիրում եմ իմ դպրոցը որովհետև նա շատ խելացի դպրոց է։

Ես սիրում եմ իմ դպրոցը որովհետև նա շատ գեղեցիկ է։

Ես սիրում եմ իմ դպրոցը որովհետև նա շատ լավն է։

December 2

Նոր տարվա հրավերք

Շա՛շ հյուր, արի՛ միասին տոնենք Նոր տարին։ Մասին կպարենք, կերգենք և կուրախանանք, բայց չմոռանաս տանը բոլորին զգուշացնել, որ տոնը մեր տանն ենք դիմավորելու։