April 26

Անգլեն

  1. Easter is a holiday of Jesus Christ’s resurrection.
  2. Good Friday is a holiday commemorating the crucifixion and death of Jesus Christ.
  3. People go to church on Easter.
  4. People lent 40 days before Easter.
  5. Red color of eggs symbolize the color of Jesus’ blood.
  6. Armenian women bake a cake, boil and paint eggs, make fish, herbs and rice with raisins.
April 18

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Բարև ձեզ, ես Շուշան եմ։ Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, աշխարհում լիքը թթվածին կլինի, մաքուր կլինի օդը և մարդիկ ավելի առողջ կլինեն։ Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, շատ միիրգ կլինի և մարդիկ առողջ կսնվեն։

April 10

Ոտքերի գանգատը

Մի անգամ ես, հայրիկը և մայրիկը գնացինք կոշիկ գնելու։ Խանութում ես տեսա շատ գեղեցիկ կոշիկներ և խնդրեցի մայրիկին և հայրիկին, որ ինձ համար գնեն այդ կոշիկները։ Ես հագա  կաշիկները և զգացի, որ անհարմար են։ Բայց նրանք այնքան էին ինձ դուր գալիս, որ ես խնդրեցի ինձ համար գնեն։ Հաջորդ օրը ես հագա իմ նոր կաշիկները և գնացի դպրոց։ Իմ ոտքերը դպրոցում վայրկյանը  մեկ ցավում էին և կարծես՝ ոտքերս ուռչել էին և գանգատվում էին ցավից։ Երբ դպրոցից եկա տուն, հանեցի կոշիկներս և տեսա, որ իմ ոտքի մատի մաշկը պոկվել էր ու արյունոտվել։ Դրա համար էլ ոտքերս այդքան գանգատվում էին ցավից։ Երբ մայրկս եկավ տուն, ես նրան ցույց տվեցի ոտքերս և մայրիկս ասաց, որ այդ ինձ դաս կլինի, որ հաջորդ անգամ հարմար կոշիկ ընտրեմ։

April 5

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես հայոց հայրապետությունը հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Continue reading
April 4

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ես իմ դասարանցիների հետ գնացի ճամփորդության՝ Աշտարակ։ Սկզբում մենք գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Սուրբ Մարինեից հետո գնացինք շոկոլադի գործարան, այնտեղ մենք շոկոլադի մասին տեսաֆիլմ դիտեցինք, շոկոլադ կերանք, նաև մենք փաթեթավորեցինք շոկոլադը։ Հետո գնացինք այգի, հանգստացանք, խաղացինք, իսկ վերջում բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցին։

Continue reading