October 28

Ճամփորդություն

Մենք շաբաթ օրը դասարանով գնացել էինք ճամփորդության։ Բարձրացանք սար, որտեղ գտնվում էր Թեժառույքի վանքը։ Այնտեղ մի քիչ հանգստացանք, խաղացինք։ Արեգը բերել էր իր հետ թռչող ափսե, իսկ ընկեր Լուսինեն՝ գնդակներ։ Մենք ֆուտբոլ խաղացինք։

Հետո մտանք վանք։ Ընկեր Սոնան պատմեց վանքի մասին։ Երգեցինք։ Վանքից դուրս գալուց հետո շարունակեցինք մեր երգը նաև դրսում։

Քանի որ շատ սոված էինք, կերանք մեր բրդուճները։

Այնուհետև իջանք սարը։ Ինձ համար սար իջնելը ուղղակի շատ դժվար էր, բայց ես փորձում էի։ Վերջապես հաղթահարեցինք ու նաև ընթացքում կարողացա օգնել Միային։

Սարն իջնելուց հետո մի փոքր հանգստացանք ու բռնեցինք տուն գնալու ճանապարհը։

October 27

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Կատուն լկստված էր, և աչքերը զույգ կրակ էին։ Նա պառկում էր և ձևանում, որ սատկել է։ Այդպես խորամանկում և բռնում էր մկներին։ Մկանը տանջում էր և հետո ուտում։

Մկստանի տները պանրից էին շինած։ Փողոցները կավից էին սարքած։ Լուսինը կծած պանիր էր, իսկ մեքենաները թել-պանրից էին սարքած։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել և քնարկում էին՝ ով պիտի զանգը կախի իմ վզից, բայց ոչ մեկը չուզեցին, որովհետև ինձնից վախենում էին։

October 18

Բալզաթցիների նոր արկածները

Մի օր գյուղի առաջնորդը առաջարկեց աղվես բազմացնել և նրանց մորթիները վաճառել։ Բոլորը գնացին աղվես բռնելու: Գյուղացիները բռնեցին աղվեսներին և գցեցին հավաբները։ Հաջորդ օրը տեսան, որ հավաբներում  հավ չի մնացել։

October 9

Դինոզավրը և մարդը

Ամպերին նայելիս ես տեսա մի դինոզավրի և մարդու։ Նրանք քայլում էին միասին ու կարծես ընկերացել էին։ Խոսում էին ու պատմում իրենց մասին։ Հանկարծ նրանք հեռվում տեսան մի մեծ սրտիկաձև պատկեր։ Երկուսով որոշեցին հասնել նրան ու տեսնել, թե ինչ է։

October 6

Мой дом

Мой дом большой․ В моем доме есть 5 комнат: гостиная, кухня, комната бабушки и дедушки, моя комната и моего брата, еше мамина и папина комната.