October 30

Հ․ Թումանյան․ Սասունցի Դավիթ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    Զարմով դյուցազուն-տնով հերոս
    Հռչակն ահարկու-սրսափելի անուն
    Կորյուն-առյուծ
    Ավանդ-հրաման
    Շըվաք-ստվեր
    Խարջ-հարկ
    Դուշման-թշնամի
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
    Անվեհեր-ան-վեհ-եր պարզ ածանցավոր
    Անահ-ան-ահ պարզ ածանցավոր
    Մեծազոր-մեծ-ա-զոր բարդ
    Անհաղթ-ան-հաղթ պարզ ածացավոր
    Գըլխաբաց-գըլուխ-ա-բաց բարդ
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    Աշնան օրերը սև հողին կերթամ ես գերի- կմահանա
    Միտք էր անում-մտածում էր
    Իր կամքը լինի Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը, բայց որ աշխարքում ժառանգ ունենանք, մենք էլ նըրանով անմեռ կըմընանք- որ երեխա ունենանք մահանալուց հետո մեզ կհաջորդի
    Վեր կացավ կըռվով Սասունի վըրա-պատերազմեց Սասունի վրա
    Թուր չառնի իմ դեմ-չկռվի ինձ հետ
  4. Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։
    Ձենով Օհանը շատ բարձր ձայն ուներ, Դավիթը ուժեղ էր և անվախ, իսկ Մելիքն չար ու ագահ։
  5. Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։
    Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով, քանի որ չէր ուզում Մելիքին հպատակվել։
  6. Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կինը Դավիթի ծնվելուց հետո մահացան։
    Առյուծ Մհերն ու իր կինը Դավիթի ծնվելուց հետո մահացան, որովհետև զավակ չէին ունենում և խոստացան, որ Աստված իրենց զավակ պարգևի համաձայն են նույն օրը մահանալ։


Posted October 30, 2023 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*