October 26

Ծառաբնակ այգու մասին

Այսօր ես ձեզ կպատմեմ Ծառաբնակ այգու մասին։ Ծառաբնակ այգին գտնվում է Արուճ գյուղում։ Արուճ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, ունի մոտ հազար բնակիչ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգրոր եկեղացական համալիրը, որը կառուցվել է 7-րդ դարում։ Ծառաբնակ Այգում կան շատ-շատ ծառեր։ Այգում կան հարյուր հիսուն ծառ, որից ինսունը մեծ և փարթամ ծառեր են, իսկ նորատունկերը մոտ վաթսունն են։ Ծառաբնակ այգին Դավիթաշենի այգու չափ է։ Աշնանը այգում տերևները դառնում են բազմերանգ, որը յուրահատուկ տեսք է տալիս այգուն։ Մենք այգում տնկել ենք նշի ծառեր, խնձոր ու տանձ։ Ես անհամբեր սպասում եմ, երբ է անցնելու երեք տարին, որ ծառերը իրենց առաջին բերքը տան։ Մեր այգին շատ գեղեցիկ է սկսվում, այն խաղողի ողկույզներով շրջապատված մուտք ունի։ Այգում ապրում է նաև ոզնի ու մեր այգին մաքրում է մկներից ու առնետներից։ Մեր այգի նաև հյուր են գալիս հավերը, որոնք թռչկոտում են այգով մեկ և ուրախացնում մեզ։ Ամենասպասված հյուրերից է նաև հարևանի շունը՝ Շարիկը, որը սիրում է համեղ ուտել և հատկապես քաղցրավենիք, որը նրան չի կարելի։ Ես Ծառաբնակ այգին շատ եմ սիրում։



Posted October 26, 2023 by shushanhakobyan in category Հայրենագիտություն 5

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*