April 25

Լեզվական աշխատանք, թեմա՝ բարդ նախադասություն 349-352

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:
Հնարավոր չէ կատարել առանց ստորոգյալ ավելացնելու, այս առաջադրանքը։

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև սոված էին մնացել։
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե նավաստիները խելացի չլինեին։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն անձրև էր գալիս։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ այգիներում մեծերն էին աշխատում։
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ նույնիսկ տոն էր։
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ վազվզեր այգում։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է  փոխել Երկրի դեմքը: Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:
Ա․ շարքում պարզ նախադասություններ են, իսկ Բ․ շարքում բարդ նախադասություններ։

351. Նախադասություններն ավարտի՛րԳտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:
Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը այն է, որ շաղկապները տարբեր են:

            Նա ամեն առավոտ վազում է, որ չուշանա դասից:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի հասնի ընկերուհուն:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած, որ չէր ուշանում:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ ընկերուհին՝ քայլում:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ դանդաղ քայլում:

352. Նախադասություններն ավարտի՛րԻնչո՞վ են տարբերվում ավարտները:
Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը այն է, որ շաղկապները ուրիշ է:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ խոզի բուդ։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի պահեր։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև գեղեցիկ էր երևում։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը թանկ էր։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ հավանեց։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ կարող էր գնել կատու։