April 4

«Զմրուխտե քաղաքի հրաշագործը» Լայման Ֆրենք

«Զմրուխտե քաղաքի հրաշագործը»
Դորոթին իր շնիկի հետ պատրաստվում էր նշել ծննդյան տոնը, բայց հանկարծ փոթորիկը նրանց քշում- տանում է տնից հեռու մի կախարդական երկիր։ Տուն վերադառնալու համար Դորոթին պիտի գտնի այդ երկրի հրաշագործին՝ Գուդվինին։ Ճանապարհին աղջնակը ծանոթանում է շատ հետաքրքիր կերպարների հետ, վախկոտ Առյուծի, անսիրտ Փայտահատի և անուղեղ Խրտվիլակի հետ, որոնք ուղեկցում են Դորոթիին Գուդվինի մոտ։ Ճանապարհին նրանց սպասում են բազում փորձություններ ու դժվարություններ, քանի որ այդ երկրում հրաշագործից բացի կա նաև չար կախարդ։