April 12

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են մարգագետիններում, անտառներում, այգիներում, պուրակներում։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի մարմինն է արմատը, ցողունը և տերև։ Նրա ստորգետնյա հատվածը արմատն է, իսկ վերգետնյա հատվածը ցողունն և տերևներն են։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Զարգացման համար նրանց անհրաժեշտ է լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությունը։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը կարևոր են մարդու կյանքում նրանով, որ նրանք օգտագործելով ածխաթթու գազը մեզ տալիս են թթվածին։ Նրանք նաև տալիս են համեղ պտուղներ և և գեղեցիկ անուշաբույր ծաղիկներ։


Posted April 12, 2024 by shushanhakobyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*