January 15

Ազգագրական ստուգատես․ պատրաստում ենք դաղդղան

Դաղդղանները, ըստ ժողովրդական հավատալիքների, ունեին չարահալած հատկություն, վանում էին չար ուժերն ու դժբախտությունները, ուստի շատ լայն կիրառություն ունեին կենցաղում։ Դաղդղան կիրառում էին մարդկանց, երեխաներին, խոշոր եղջերավոր անասուններին, տունը, գոմը և զանազան առարկաներ պաշտպանելու համար։ Պատրաստում էին տարբեր չափի դաղդղաններ։ Տունը չար աչքից պաշտպանելու համար մեծ դաղդղաններ էին կիրառում, որոնք կախում էին հիմնականում մուտքի դռան մոտ կամ տան ներսում՝ կենտրոնական սյան վրա կամ որևէ այլ աչքի ընկնող տեղում, ամրացնում էին գոմի սյունից կամ շեմքի վերևում։


Posted January 15, 2024 by shushanhakobyan in category հունվարյան ստուգատեսային ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*