December 20

Իմ Ամանորը

Մենք ընտանիքով ամանորը նշում ենք մեծ ուրախությամբ։ Մայրիկը և տատիկը պատրաստում են ամանորի ուտեստներ, օրինակ՝ բլինչիկ, աղցաններ և այլն։ Հայրիկը և պապիկը երգերն են ընտրում, որ լսենք նոր տարվա գիշերը, իսկ ես և եղբայրս մուլտֆիլմ ենք դիտում մինչև գա կեսգիշերը՝ ժամը 12։00-ն։ Այսպես է անցնում մեր ամանորը։ Իսկ ամանորի գիշերը մեզ հյուր է գալիս Ձմեռ պապը։ Մենք անհամբեր սպասում ենք նրա գալուն և մեր ամանորի նվերներին։ Ձմեռ պապիկին դռնից կախված աղանդեր ենք հյուրասիրում, որ նա սոված չմնա։ Այդ գիշեր մենք երկար արթուն ենք մնում, պարում ենք, ուրախանում, որ նոր տարին էլ այդ օրվա նման ուրախ անցնի։


Posted December 20, 2022 by shushanhakobyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*