October 29

Արուճ գյուղ

Աշնանային արձակուրդին մենք ամեն օր ընտանիքով ճամփորդել ենք դեպի Արուճ գյուղ։ Այնտեղ մենք տեսել ենք կովեր, այծեր, հավեր, ձիեր։ Արուճում մենք լիքը գործեր ենք արել, օրինակ՝ խոտերն ենք կտրել, հարթացրել և մաքրել մեր տարածքը աղբից, հավաքել ենք քարերը։ Հայրիկիս հետ մենք խաղող ենք հավաքել, լցրել դույլերը և տեղափոխել։ Իսկ տատիկս ու պապիկս այդ խաղողից գինի են պատրաստել։ Հետո մենք ջրել ենք ծառերը։ Գործերից բացի մենք նաև ունենք հանգստի ժամ, այդ ժամանակ մենք զբոսնում ենք այգու տարածքում և վայելում մաքուր օդը։ Մեր այգին շատ գեղեցիկ է, իսկ աշնանը նաև բազմագույն։


Posted October 29, 2022 by shushanhakobyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*