October 3

Կոմիտասի թանգարն

Մի անգամ մենք դասարանով գնացինք Կոմիտասի թանգարան։Սկզբում երբ մենք գնացինք այգի, որտեղ տարբեր հայտնի մարդկանց արձաններ էին կանգնեցված։Նաև այնտեղ կար Կոմիտասի արձանը։Մենք այգում երգեցինք, պարեցինք և նկարվեցինք։ Հետո մեզ միացան Լեոն և Միքայելը։Մենք մտանք թանգարան։ Այնտեղ մեզ ուղեկցեցին դեպի համերգասրահ։Մենք նստեցինք և տարբեր խաղեր խաղացինք։Խաղերից մեկի ժամանակ պետք է գուշակեինք տառը և այդ տառով սկսվող երաժշտական գործիքը։Հաջորրդ խաղի ժամանակ մենք պետք է հիշեինք գործիքների անունները և ասեինք։Իսկ վերջում մենք պետք է նվագեինք և երգեինք։Դրանից հետո մեզ մի ուրիշ մարդ ուղեկցեց թանգարանը ուսումնասիրելու։ Մեզ բացատրում և պատմություներ էին պատմում Կոմիտասի և իր ընկերների մասին, իսկ ամենավերջում մենք գնացինք տեսնելու չինարի ծառը։Մենք շատ էինք հոգնել և էլ և ժամանակ չկար, որ մեզ պատմեն չինարի ծառի մասի։Թանգարանում նկարվեցինք։Սա էլ մեր ճամփորդությունը դեպի Կոմիտասի թանգարան։


Posted October 3, 2022 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*