January 10

ԻՄ ՆՎԵՐՆԵՐԸ

Ես Ամանորը նշեցի տանը, սպասում էի, թե երբ է գալու Ձմեռ պապը ու ինձ հասցնի իմ նվերները։ Ձմեռ պապն ինձ բերեց մազերը գանգրացնող սարք, շորիկ և գրչատուփ։ Իմ ծնողները նվիրեցին Պիտր Պենի գիրքը և իմ նկարներից պատրաստված պաստառ, որը մենք ամրացրեցինք իմ և եղբորս սենյակում։ Իմ քեռին նվիրեց մի հետաքրքիր խաղ, որը մենք ընտանիքով խաղացինք մի ամբողջ օր։ Իսկ հորաքույրս նվիրեց ինձ ամենագեղեցիկ շորիկը։