September 19

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 20-25-ը

Առաջադրանք 1

Սովորել պատմել

Պատմական բառարանում դուրս գրել անծանոթ բառերը, հասկացությունները

Մի քանի նախադասությամբ ներկայացնել.

  • ինչի մասին էր նյութը
  • ինչ նոր բան սովորեցիր
  • որ հատվածն էր առավել տպավորիչ, հիմնավորիր

ՀԱՅԿՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՂԹԱ ԱՆԱԿԸ

IMG_20240916_0003 (3)Download

September 12

Առաջադրանք, 6-րդ դաս., սեպտեմբերի 15-20-ը

Առաջադրանք 1

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։

Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները

Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը

Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։

«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը: Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։

Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի», ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ (մոտ 1800մ) զգալիորեն գերազանցում է հարակից Իրանական և Փոքրասիական բարձրավանդակները: 

Իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» աշխատության մեջ, որը հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին: Նա իր աշխատությունում տալիս է տեղեկություններ հայերի կենցաղի, սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ: 
    Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է-Ես այս ընտրեցի, որովհետև ինչ ասված էր դա շաաատ ճիշտ էր
    Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի
    Լիովին բնական է` մեռնել հանուն հայրենիքի, որում ապրել հնարավոր չէ
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
    Հայաստանը լեռնաշղթաների երկիր է։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը դա Արագածն է, որը ունի 4096մ բարձրություն։ Խոշոր լեռներից են՝ Արա, Հատիս, Աժդահակը։ Ամենամեծ լեռնաշղթան դա Գեղաման է, որը ձգվում է Սևանա լճի երկայնքով։ Հայաստանի տարածքով հոսող գետերից են՝ Կուր, Հրազդան, Վեդի, Արաք։
  • /Հայ հին վիպաշխարհգրքից պատմելով գրիր որևէ ավանդապատում լեռների, գետերի մասին/
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
    Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիր, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը3[1]-w843qartez (1)419187_4269295340881_920566452_n.jpg
Փորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված

Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:

Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:
Վանա և Ուրմիո լճերի ջրերը աղի էն, բայց Վանա լճում կա մի տեսակի դուկ իսկ , ՈՒրմիո լճում չկա:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Այս նարի հեղինակն է ————-: Հեռվում նկարած է Արարտը:

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:

Օժանդակ գրականություն

Հայոց պատմություն/էջ6-13/

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/