March 15

Ազգային փոքրամսությունների մասին

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես տարբեր ազգերի երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր հավատներ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել: Ահա մի փոքր ակնարկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց յուրօրինակ սովորույթների մասին:

March 15

Ասորինները Հայաստանում

Միջին Արևելքում ։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը ։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևմտյան Իրանում ։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ -ում։ Նախկին ԽՍՀՄ -ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում ՝ 5544 (1970)։

March 15

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը 
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
    Անհուն մի ծով-անչափ մեծ
    Խավար մի ծով-անհույս, տխուր
    Լող է տալիս իմ հոգին-փողփոխվում են զգացմունքները,
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    Ահագին-քիչ
    Սև-սպիտակ
    Հոգնած-աշխույժ
    Իջնում-բարձրանում
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանի վշտի մասին է։
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    Իմ կարծիքով, որովհետև այնքան շատ էր իր վիշտը, նա համեմատում էր մեծ ծովի հետ։
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
    Կսովորեմ
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․
    Ես այս տողերը հասկանում եմ այսպես, այնքան շատ է վիշտը, որ վերջը չի երևում, և ոչ էլ հասնում է երկնքին, հայոց վիշտա շատ-շատ ծովի մեջ, այնքան շատ է վիշտը, որ ցավում է նրա հոգին։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: