January 26

Երկրորդ շրջանի ամփոփում

Երկուշաբթի

Մենք այսօր առավոտյան խաղացինք տարբեր հետաքրքիր սեղանի խաղեր։ Նաև խաղում էինք ազգային խաղեր։ Հետո մենք վերցրեցինք մեր կտորները և սկսեցինք ասեղնագործել մեր կրթազարդերը։ Իսկ հետո գնացինք մուլտֆիլմ դիտելու։ Այսօրը ինձ համար անցավ շատ հետաքրքիր։

Երեքշաբթի

Մենք առավոտյան ընկեր Հայկուհու հետ կատարեցինք թարգմանություններ։ Իսկ հետո մենք սովորեցինք <<canva>> ծրագիրը, շատ հավես էր։ Իսկ հետո գնացինք ագարակ ձի վարելու։ Նաև մենք պատրաստեցինք շատ համեղ պիցցա և հետո կերանք այն։ Այս օրը ինձ համար շատ հետաքրքիր էր։

Չորեքշաբթի

Առավոտը մենք ընկեր Սոնայի հետ խաղացինք տարբեր հայրենագիտական խաղեր։ Հետո մեզ մոտ մարզական ստուգատես էր։ Մենք կատարում էինք տարբեր վարժությունններ։ Եվ ինձ թվում է ամենա հետաքրքիր դասը այս օրվա մեջ հենց այդ էր, որ ընկեր Հայկուկին մեզ սովորացնում էր կառատե։ Մենք իմացանք, ոնց է կարելի ազատվել, եթե քեզ բռնել են։ Սովորել ենք տարբեր հետաքրքիր խաղեր։ Այս օրը շատ լավ անցավ։

Ուրբաթ

Մենք այսօր գնացինք ճամփորթուրյուն Սահադաշտ։ Այնտեղ մենք սովորեցինք սահել սառույցի վրա։ Սահելուց հետո մենք գնացինք դպրոց և խաղ խաղացինք։ Նաև մենք խմեցինք տաք շոկոլադ և կերանք քաղցրավենիք։ Այս օրը ինձ շատ դուր եկավ։


Posted January 26, 2023 by shushanhakobyan in category Անհատական ուսումնական պլան, Ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*