October 26

Ընկույզիկ սկյուռիկի պատմությունը

Այս պատմությունը մի պոչի մասին է։ Իսկ այդ պոչը պատկանում է մի փոքրիկ կարմիր սկյուռիկի, իսկ նրա անունը Ընկույզիկէր։ Նա մի եղբայր ուներ, նրա անունը Հաղարջիկ։ Նաև ուներ անհամար զարմիկներ։ Նրանք միասին ապրում էին անտառի լճափին։ Լճի ուղիղ մեջտեղում մի կղզի կար, նրա վրա կային լիքը ընկույզի թփեր և ծառեր։ Ծառերի մեջ կար մի կաղնի, որը Խիկար անունով բվի տունն էր։ Աշնանը մի օր կաղինն արդեն հասել էր, իսկ թփերի տերևները ոսկեգույն-կանաչ էին, Ընկույզիկը, Հաղարջիկը և իհարկե մյուսները դուրս եկան անտառից և իջան լճափ։ Ծառերի ճուղերից նրաք լաստանավ շինեցին և լաստանավով գնացի Խիկար բվի կղզին։ Ամեն մեկը վերցրել էր մի տոպրակ և մեծ թի, իսկ առագաստների փոխարեն իրենց պոչերն էին։ Նրանք իրենց հետ վերցրել էին երեք մուկ և հասնելուն պես դրեցին դռան շեմին և խոնարհվեցին և քաղաքավարի հարցրեցին, թե արդյոք պարոն Խիկարը թույլ կտա իր կղզուց ընկույզ հավաքել, բայց այդ ժամանակ Ընկույզիկը իրեն շատ վատ պահեց։ Եվ հանելուկ արտասանեց բվին։ Այդ բանաստեղծությունը բվին դուր չեկավ և ուշադրություն չդարձնելով Ընկույզիկի վրա, բուն փակեց աչքերը և քնեց։ Իսկ սկյուռները հավքեցին ընկույզները և երեկոյան վերդարձան տուն, որպեսզի մյուս առավոտ նորից գան։


Posted October 26, 2022 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*