November 15

խՈՒԼԻ ԱՅԾԵՐԸ

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը գնացին պառավին փնտրելու։  Ճանապարհին տեսան երեք ձի, հարցրին.
-Չե՞ք տեսել մի պառավ:
Իսկ ձիերն ասացին՝ ոչ։  Այծերը շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհին տեսան մի տուն, դուռը թակեցին՝ տո՛ւկ-տո՛ւկ։ Բացեց մի ծերունի։ Այծերը հարցրին՝ արդյոք չեն տեսել պառավին։ Ծերունին ասաց՝ այո, տեսել եմ: Ցույց տվեց տեղը։ Այծերը շնորհակալություն ասացին և գնացին այն ճանապարհով, որը ցույց էր տվել ծերունին։ Գնացին, տեսան պառավին ծառի տակ քնած, նրանք էլ պառկեցին պառավի կողքը և քնեցին։


Posted November 15, 2021 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*