January 5

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Իմ ծնողները պատմում են, որ իրենք ընդամենը մի նվեր են ստացել այդ օրը, իսկ ինձ նվիրում են զգեստներ, խաղալիքներ։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Ավանդական ուտելիք է գաթան, պասուց տոլման, չիրն ու չամիչը, աղանձը, սուջուխը, փախլավան։ Նախկինում չկար տորթեր և սալաթներ թթվասերով, իսկ հիմա բոլոր ուտելիքները կան։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Իմ ծնողները ցանկացել են ստանալ խաղալիքներ, հագուստ և միրգ։ Մեն ցանկանում ենք նույնը բացի մրգերից։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Մենք միշտ տոնում ենք մեր տանը Ամանորը և սեղանին դնում ենք տոնական սպասք և բոլորը իրար բարեմաղթանքներ են ասում։ Բայց առաջինը բարեմաղթանք է ասում իմ պապիկը։ Մենք միշտ պատրաստում ենք տոլմա, միկադո թխվածքը, գաթա և մեր պատրաստած սալորի, ծիրանի, թզի և բանանի չրերը։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

Իմ ծնողներն էլ լսել են Հախվերդյանի երգերը, մենք ևս լսում և սիրում ենք այդ երգերը, մուլտֆիլմերը ևս իրենց դիտածները մենք դիտում ենք, մենք վերհիշեցինք բոլոր երգերն ու մուլտֆիլմերը և հասկացանք, որ դրանք բոլորը նաև մեր սիրելիներն են։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ես կթողնեի այնպես, ինչպես կա ձմռանը։ Քանի որ ամռանը լիքը այլ հետաքրքրություններ կան ինձ համար, նաև իմ ծննդյան օրը ամռանն է։ Այդ պատճառով ես կուզեի Ամանորը նշել ձմռանը։ Կա նաև մեկ այլ պատճառ, Ամանորը հեքիաթային է դարձնում ձյունը, որը ցավոք այս տարի չտեղաց, այնպես որ հաջորդ տարվա իմ երազանենքրից մեկը Ամանորի գիշերը ձյուն գալն է։


Posted January 5, 2023 by shushanhakobyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*