Մենք ընկեր Սոնայի հետ գնացինք բարձրունք հաղթահարելու Լճասար։ Մենք պատրաստվեցինք և գնացինք։ Ճանապարը շատ երկար էր և մենք շատ հոգնեցինք։ Երբ հասանք բլրին, մենք մեր ուժերը հավաքեցինք և բարձրացանք բլրակը հաղթարելու։ Բլրակը շատ հեշտ չէր և շատ էլ դժվար չէր։ Երբ ես արդեն բարձրացա գագաթին այնտեղից տեսա մեր գեղեցիկ Սևանը։ Իջնելը ինձ համար ավելի դժվար էր, որվհոտև ծնկներս ցավում էին։ Եվ այսպես, քանի որ մեր ջրերը խմելու ավարտվել էին մենք ջուր լցրեցինք և գնացինք Սևանում լողալու։ Երբ մենք հասանք Սևան այնտեղ շատ շոգ էր։ Երեխաների կեսը մտան լողալու, իսկ մյուս կեսը միայն ոտքերը ջրին կպցրեցին։ Երբ արդեն բոլորը լողացին մենք գնացինք մեքենայով դպրոց։ Երբ մենք հասանք դպրոց նստեցինք մեր երթուղայինները և գնացինք մեր տուն։
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1,6 կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանականհամալիրը և Արտաշատ հնավայրը։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ, Վեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով՝ ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։ Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։
Արարատի մարզում տարածված է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։
Վայոց Ձորի մասին Վայոց ձորի մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ինչպես Վայոց ձորի, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։ Վայոց ձորը հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է ՄովսեսԽորենացու կողմից՝ նկատի ունենալով Վարդանանց պատերազմի ժամանակահատվածում հայ առաքելական եկեղեցին առաջնորդած Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի ծննդավայրը։ Այնուամենայնիվ, հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են պալեոլիթյան և բրոնզեդարյան ժամանակաշրջաններին։
Արարատ լեռան մասին Արարատ լեռը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր հրաբխային լեռնագագաթն է Արևմտյան Հայաստանում։ Գտնվում է Արաքս գետի միջին հոսանքի աջ ափին’ Իրանի սահմանից 16 կմ հեռավորության վրա, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա: Բաղկացած է քնած հրաբուխների կոնների, մեծ Արարատի և փոքր Արարատի հիմքերով միաձուլված երկու հիմքերից: Մեծ Արարատի գագաթը Մասիսը ունի 5165 մետր բարձրություն ծովի մակարդակից, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է։ Փոքր Արարատի՝ Սիսի բարձրությունը 3925 մետր է, իսկ գագաթների միջև եռավորությունը է 11 կմ:
Արտաշատ մայրաքաղաքի մասին Արտաշատ քաղաքը Հայաստանի հնագույն քաղաքներից է, նրա չորրորդ մայրաքաղաքը։ Արտաշատը հիմնադրել է Արտաշես I արքան մ.թ.ա. 176 թվականին։ Հետազոտողները ենթադրում են, որ Արտաշատ մայրաքաղաքի նախագծմամբ և կառուցմամբ զբաղվել է Կարթագենի սպարապետ Հաննիբալը՝ Արտաշես արքայի խնդրանքով։ Արտաշատ անունը նշանակում է ուրախություն կամ Արտաշեսի քաղաք։ Հռոմում Արտաշատն անվանել են Հայկական Կարթագեն։
Քաղաքի զարդն է համարվում տեղի՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը, որը տեղավորում է 500-ից ավել հանդիսական։
Երասխ գյուղի մասին Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։Երասխի կլիման չոր է, խիստ ցամաքային։ Երասխ գյուղում է գտնվում երկաթուղային համանուն կայարանը, նաև Հայաստանի անկախությունից հետո գործում է Երասխ-Երևան երթուղին։
Նախիջևանի մասին Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։
Տիգրանաշենի ոլորանների մասին
Միջպետական նշանակության ճանապարհ է, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը։
Այս ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան – Իրան պետական սահման։
Զանգակատան մասին Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարի 2-րդ կեսից սկսած, երբ Հայ եկեղեցին ընդունել է զանգի գործածությունը (մինչ այդ կոչնակ է կիրառվել)։ 10-րդ դարում զանգակատները փայտաշեն, քառասյուն աշտարակներ էին։ Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Որոշ խոշոր եկեղեցիների զանգակատներում օծված սեղան է տեղադրվել, և Համբարձման ու Հոգեգալստյան օրերին պատարագ է մատուցվում։
Պարույր Սևակի մասին Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում։ Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ, չնայած գրքեր գրեթե չկային։
Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը։
Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին։ Ամենահայտնի պոեմներից է Անլռելի զանգակատունը։
Եղեգիս համայնքի մասին Եղեգիս համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք և այլ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Շատին գյուղն է։
Արփա գետի մասին
Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Գետի երկարությունը 128 կմ է։ Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Եղեգիս գետի մասին Եղեգիս գետը գտնվում է Վայոց Ձորում, այն Արփայի աջ վտակն է։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։
Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը և Վարդաձորը։ Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։
Արատես վանքի մասին 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։ Արատեսի վանքի Սբ․ Սիոն եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։
Եղեգնաձոր քաղաքի մասին
Եղեգնաձորը գտնվում է Վայոց ձորի մարզում և հանդիսանում է այդ մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։ Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։
Ըստ տեղեկությունների 9-րդ դարի առաջին քառորդում, երբ Սյունյաց իշխան Վասակի որդի Փիլիպեն իր նստավայրը փոխադրում է Վայոց ձոր և հաստատվում Եղեգիս գյուղաքաղաքում, Եղեգնաձոր կամ Եղեգեաց Ձոր անունը տարածվում է ամբողջ գավառի վրա։ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է և այն դառնում է գրեթե անմարդաբնակ և երբ այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում, վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը։
Եղեգնաձորի մոտ են գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար), 12-ից 16-րդ դարերի խաչքարեր, 4-րդ դարի ամրոց, 17-րդ դարի եկեղեցի (վերակառուցված 19-րդ դար)։
Թռչունների քարանձավի մասին
Թռչունների քարանձավը գտնվում է Արենի գյուղում։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ Թռչունների քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է Արփանեալ անունով բերդ կամ ավան։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։ Թռչունների քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դարերի միջնադարյան վառարաններ։
Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝ Ես հայրենագիտության բաժնում ունեմ 31 նյութ։
Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝ Ես հավանել եմ Արհեստները հայաստանում նախագիծը։
Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝ Ինձ դուր է եկել այս նյութը և սա ամենաինֆորմատիվն է Ասեղնագործություն
Դժվարություններ ունեացա՞ր այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞ Ես շատ քիչ ունեցա դժվարություն, որվհետև մեծ մասամբ առաջադրանքները հեշտ էին, իսկ ես դժվարացա նյութերը պատմել։
Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն այս տարվա ծրագրից՝ Ես սովորեցի Ասորիների, Եզդիների, Մոլոկաններ, Քրդերի և շատ ուրիշ բաների մասին։
Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝ Ես հայրենագիտության առարկայի մեջ կավելացնեի հայրենագիտական խաղեր։
Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ Ես ինձ կգնահատեի 9
Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ Լավ է, որ մեր հայրենագիտության ուսուցիչը ընկեր Սոնան եղավ։ Ես կուզեմ, որ ընկեր Սոնան միշտ մնար մեր հայրենագիտության ուսուցիչը։
Մոլոկանները ռուսական կրոնական շարժում ունեն։ Կրոնական փոքրամասնություն, որը առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Տամբովի գավառում Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի»։
Երեկ մեզ հյուր էր եկել քրդուհի Լյաննա Մհոյանը: Նա մեզ պատմեց իրենց գյուղի մասին, նա ասաց, որ ամենաշատը քրդերը Թուրքիայում են ապրում: Նա նաև ասաց, որ ամռնահարմարը իրեն ստեղ հայաստաբում է հարմար ապրել: Ասաց, որ իրենք սարքում են տորմա և շատ մսեղեն ու խմորեղեն են ուտում: Իսկ հետո մենք սկսեցինք ընկեր Լյաննային հարցեր տալ, իսկ ինքը պատասխանել: Մենք օրինակ իրեն հարցրեցինք ձեր դրոշի վրայի արևը ինչ է նշանակում, նա ասաց արևը մեր խաղաղությունն է: Իսկ դրանից հետո մենք նկարվեցինք և ընկեր Լյաննան գնաց:
2․Գրել, թե ինչ եղանակ է սպասվում Գյումրիում առաջիկա10 օրերին(exanak.am) Եղանակը Գյումրիում 10 օր
3․Գրել՝ ինչ է անհրաժեշտ ճամփորդին եռօրյա արշավի համար։ Եռօրյա արշավի համար անրաժեշտ է՝ Տաք շորոր, ամառային շորեր, արևային գլխարկ, ջուր կամ թեյ, կոշիկներ, բաճկոն, սնունդ և ջուր։
5․Գրել տեղեկություններ՝ Համբարձման տոնի մասին, Արուճի քարվանատան մասին Գյումրի քաղաքի մասին Գորկի այգու մասին Սև բերդի մասին Ձիթողցյաններ թանգարանի մասին Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիների մասին Վարդանանց հրապարակի մասին Վարպետաց փողոցի մասին։
Համբարձման տոնի մասին՝ Համբարձման տոնը սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի։ Այն շարժական տոն է, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը։ Համբարձման տոնը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա հարություն առնում։
Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի տոն։ Գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է, որի պատճառով էլ տոնը հաճախ կոչվում է Վիճակ։ Տղաները և աղջիկները հավաքում են յոթ գույնի ծաղիկ, կուժի մեջ լցնում յոթ աղբյուրի ջուր և նաև դնում իրենց նշանները, իսկ գիշերը դրանք հանձնում են աստղերի խորհրդին, այնուհետև առավոտյան գուշակություն անում։ Տոնի ժամանակ նաև տարբեր խաղեր են կազմակերպում և մրցույթներ։
Արուճի քարվանատան մասին՝
Արուճի քարավանատունը կառուցվել է 13-րդ դարում։ Ամբողջությամբ նարնջագույն սրբատաշ տուֆից է կառույցը։ Արուճ է անվանվել հարակից գյուղի պատվին։ Քարավանատունը Հայաստանի միջնադարի հզոր քաղաքներից Դվին-Անի ճանապարհի կարևոր առևտրային կանգառներից է եղել։ Այստեղ ոչ միայն դադար են առել քարավաններն ու ճամփորդները, այլև հարակից շուկայում կազմակերպել են իրենց առևտուրը։
Քարավանատունը հնարավոր է դիտել միայն դրսից, մոտենալով կառույցին, սակայն մուտք գործել հնարավոր չէ:
Գյումրի քաղաքի մասին՝
Գյումրի քաղաքը գտնվում է Շիրակի մարզում։ Այն, ըստ մեծության, Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է Երևանից 126կմ հեռավորության վրա։ Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում էՉերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։
Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։
Գորկի այգու մասին՝
Գորկու այգին գտնվում է Գյումրի քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է ծառուղիներով և մանկական զվարճանքի հարմարություններով։ Այգին զարմանալիորեն հանգիստ վայր է։
Զբոսայգին կառուցվել է բլրակների վրա. ինչի պատճառով էլ ստացել է Գորկա անվանումը (ռուսերեն горка բառից), իսկ ռուս գրողի անվան հետ այն սկսել են կապել ավելի ուշ` ոգեշնչվելով Մոսկվայի Գորկու անվան զբոսայգուց:
Բացի զվարճանքի վայրերից, զբոսայգով զբոսնելիս կարող եք գտնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Հունական ոճի սպիտակ կամարների հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու համար, այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մայր Հայաստան հուշարձան և Սև բերդ:
Սև բերդի մասին՝ Սև բերդը հուշարձան է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Այն 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ձիթողցյաններ թանգարանի մասին՝
Ձիթողցյանների թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, այն հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։
Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածում առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։
Յոթ վերք եկեղեցիի մասին՝
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցին ևս գտնվում է Գյումրի քաղաքում։ Այն կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի կենտրունում՝ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։ Եկեղեցին գործել է անգամ այն տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական։
Վարդանանց հրապարակի մասին՝ Վարդանանց հրապարակը, որտեղ գտնվում է Յոթ Վերք եկեղեցին, նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի։
Հրապարակում է գտնվոևմ նաև 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը։ Հրապարակը զարդարում են շատրվաններ ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։
Վարպետաց փողոցի մասին՝ Վարպետաց փողոցում տեղակայված ճարտարապետական բնակելի տները և հուշաթանգարանները Գյումրի քաղաքի համար հատկորոշական և նշանակալից են, քանի որ բովանդակում են քաղաքային կյանքի յուրատիպ կոլորիտը և մշակույթը:
Վարպետաց փողոցի վրա տեղակայված ճարտարապետական այս տները ներկայացնում են XIX-XX դդ. Գյումրու ավանդական ժողովրդական տների պատկերը՝ սև և կարմիր տուֆի համադրությամբ, ավանդական փայտե պատշգամբներով և պատուհաններով, զարդանախշերով: Այս փողոցում է ծնվել և ապրել մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը, իսկ ավելի ուշ՝ նաև հայտնի գրող Հովհաննես Շիրազը:
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս հասցրեց Գյումրի քաղաքին և բնականաբար նաև Վարպետաց փողոցին. ավերվեցին և վնասվեցին նշյալ փողոցում գտնվող բնակելի տները և թանգարանները, որի հետևանքով ավերվեց ողջ փողոցը և քայքայվեց պատմական միջուկը:
1.Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քրդստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։
2․Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջիներ։
3.Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր։
4.Քրդերի մի մասը, մասնավորապես Կարսի մարզում, միացել է Հայաստանի թյուրքախոս բնակչության խռովություններին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը։
Հայաստանն աշխարհին հայտնի է որպես տարբեր ազգերի երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր հավատներ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել: Ահա մի փոքր ակնարկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց յուրօրինակ սովորույթների մասին: