November 24

Հունիսի 13, կիրակի

Լինան կովերին պետք է կթեր, կիրակի լիներ թե սովորական օր։ Առավոտյան ժամը հինգին խոհանոցում զանգեց զարթուցիչը, և Լինան ճոճվելով վեր կացավ, որովհետև նրա ատամը ուժեղ ցավում էր։ Նա մի պահ աչքը գցեց պահարանի վրայի հայելուն ու մի սուր ճիչ արձակեց։ Աջ այտը այնպես էր ուռել, կարծես խմորիչով բուլկի լիներ, իրոք որ սարսափելի էր։ Լինան այս անգամ իսկապես մեղք էր, որովհետև այսօր հակառակի պես համարյա ամբողջ ժողովուրդը համերգությունից հետո գալու էր սուրճ խմելու։ Իսկ նա չէր կարող երևալ մարդկանց աչքին ուռած թշով և Լինան հեծկլտալով գնաց կովերին կթելու։


Posted November 24, 2022 by shushanhakobyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*