May
11
Ճամփորդություն
Մենք դասարանով գնացինք ջրի գործարան: Այնտեղ մեզ բացատրեցին, թե ամեն մի սարք ինչ է անում: Ինձ դուր եկավ ամենահետաքրքիր սարքը, որը շշերի մեջ լցնում էր ջուրը։Եվ վերջում մեզ նվիրեցին տարբեր ըմպելիքներ։
Դրանից հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ մի լավ հանգստացանք և հաց կերանք, մի քանիսն էլ ցանկացան խմել իրենց ըմպելիքները։
Իսկ ամենավերջինը մենք գնացինք Գառնու տաճար: Այնտեղ մենք նկարվեցինք, հաշվեցինք սյուները: Դրանից հետո գնացինք բաղնիք: Այնտեղ տեսանք հատակի խճանկարը, որը ինձ շատ դուր եկավ։
